8 բան, որ դուք չէին անի առանց գովազդի
facte.ru կայքը կազմել է գործողությունների ցանկ, որոնք մարդիկ չէին անի առանց գովազդի:
1. Ատամները մաքրելն օգնում է դրանք առողջ պահել: Այս մասին բոլորը գիտեին 1990-ական թթ.: Բայց դա բավարար չէր. մարդիկ հազվադեպ էին մաքրում ատամները, հետևաբար՝ հազվադեպ էին ատամի մածուկ գնում: Կլոդ Հոպկինսը մտածեց՝ ինչպե՞ս կարելի է մարդկանց համոզել մաքրել ատամները: Անհրաժեշտ էր նրանց միայն գեղեցկություն խոստանալ: Գովազդային հոլովակներում հայտնվում էին սպիտակ ատամներ ունեցող կանայք և մարդկանց առաջարկում էին հետևյալ բանաձևը. ցանկանո՞ւմ ես նման ատամներ, երկու անգամ մաքրիր ատամներդ: Աշխատեց: Սպիտակ ատամներ ունենալու խոստումը մարդկանց համար հիանալի մոտիվացիա էր:
2. 20-րդ դարի սկզբին կալիֆոռնիացի ֆերմերները որոշեցին մեծացնել նարնջի վաճառքը: Գովազդային գործակալներից մեկը սկսեց գովազդել նարնջի հյութը: Մարդիկ սկսեցին այն գնել, երբ գովազդից իմացան՝ որքան օգտակար հատկություններ և վիտամիններ ունի այն:
3. «Թարմ շնչառություն» արտահայտությունը մեր բառապաշարում գոյություն ունի միայն գովազդի շնորհիվ: Այն արդիական դարձավ 1920-ական թթ., երբ Listerine ընկերությունը սկսեց գովազդել բերանի մաքրման համար նախատեսված մածուկները:
4. Այժմ ընդունված է բացիկներ նվիրել ցանկացած առիթով, երբեմն՝ նաև առանց առիթի: 20-րդ դարի սկզբում բացիկներն օգտագործվում էին միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր փոստով շնորհավորել ծննդյան տոնը կամ ամանորը: Hallmark ընկերության հիմնադիրն այդ ժամանակ որոշեց, որ ամերիկացիները կողմ են հետևյալ մտքին՝ բացիկներ առանց առիթի: Իսկ կազմակերպության կարգախոսը հետևյալն էր. Hallmark, եթե ձեզ անհրաժեշտ է նվիրել ամենալավը:
5. Գովազդի շնորհիվ մարդիկ սկսեցին ավելի շատ գնել պատրաստի մթերք: Ոչ պատրաստի մթերքի վրա սկսեցին շատ երկար բաղադրատոմսեր գրել. արդյունքում՝ մարդիկ այլևս չէին ամաչում ոչ պատրաստի մթերք գնել:
6. Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ նորմալ կինը մազերը չի ներկում: 1957թ. եթեր դուրս եկավ մի ընկերության գովազդ, որը ցույց էր տալիս գեղեցիկ, ընտանիքի մայր կանանց, ովքեր վառ գույնի մազեր ունեին:
7. Ծխախոտի վաճառքը խթանելու համար գովազդների միջոցով մարդկանց հասցնում էին այն միտքը, որ ծխախոտը համապատասխանում է կյանքի ակտիվացող ռիթմին: 19-րդ դարում ծխախոտ օգտագործելն արարողակարգ էր. մարդիկ չէին ծխում ցանկացած պահի:
8. Սանտա Կլաուսը Coca-Cola-ի գովազդային սիմվոլն է: Գովազդի շնորհիվ մարդիկ սկսեցին հավատալ նրա գոյությանը:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը