ԲԴԽ-ն քննարկել է դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Տեղի է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի նիստը, որի ընթացքում Խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, քննել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 151-րդ հոդվածի համաձայն՝ վարույթի նյութերի հետազոտումից և նիստին մասնակցող անձանց ամփոփիչ ելույթները լսելուց հետո Խորհուրդը հարցի քննությունն հայտարարեց ավարտված և հեռացավ որոշում կայացնելու:
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի փետրվարի 14-ին, ժամը 15:00-ին»,- ասված է ԲԴԽ տարածած հաղորդագրության մեջ: