Բաժիններ՝

«Չելսին» միացել է «Ռեալին» և «Մանչեսթեր Յունայթեդին» Պոչետինոյի համար մրցավազքում

Ինչպես հաղորդում է Daily Express-ը, լոնդոնյան «Չելսին» սկսել է հետևել «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի շուրջ իրավիճակին և պատրաստ է առաջարկել արգենտինացուն աշխատանք այն դեպքում, եթե նա ցանկություն հայտնի հեռանալ իր ներկայիս ակումբից:

«Չելսիի» նման ցանկությունը թելադրված է թիմի մարզավիճակի կտրուկ անկումով: Հաղորդվում է, որ ակումբի ներկայիս մարզիչ Մաուրիցիո Սարին կարող է հեռացվել, եթե թիմը չհայտնվի Չեմպիոնների լիգայում:

Ինչ վերաբերում է Պոչետինոյին, ապա արդեն առաջին մրցաշրջանը չէ, որ նրան հետևում է Մադրիդի «Ռեալը», որը մարզչի հետ միասին ուզում է Իսպանիա տանել նաև «Տոտենհեմի» գլխավոր հարձակվող Հարի Քեյնին:

Պոչետինոն համարվում է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» մարզչի պաշտոնի հավակնորդներից մեկը, եթե մանկունյանցիները դժգոհ լինեն Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքից:

Պետք է նշել, որ «Տոտենհեմը» չի ցանկանում բաժանվել Պոչետինոյից: Մասնագետի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս