Բաժիններ՝

Կիզլյարում առևտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից

Դաղստանի Կիզլյար քաղաքում փետրվարի 1-ին առեւտրի երկու կենտրոն է այրվել հրդեհից: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:

«Այրվել է երկու շենք. «Պլանետա լյուքս» եւ «Սոյուզ» առեւտրի կենտրոնները: Բացի այդ, տուժել է մի քանի փոքր խանութ, որոնք գտնվում էին դրանց մերձակայքում»,- պատմել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

«Այրված շենքերի հարեւանությամբ գտնվող ավտոկայանն աշխատում է բնականոն ռեժիմով: Ոչ ոք չի տուժել»,- հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728