Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտնել են, որ 12 մարդ է զոհվել հեղեղումներից, որոնք առաջացել են երկրի հյուսիս – արեւմուտքում տեղատարափ անձրեւներից:
«Պարգևավճարներ միշտ էլ եղել են, այնպես չի, որ չեն եղել։ Ես, օրինակ, վերցնում եմ կոնկրետ մարզպետարանները, այն ժամանակ էլի տվել են պարգևավճարներ։ Այստեղ չափի հարցն էր, տվել են աշխատավարձի չափով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
ՌԴ Հետաքննչական կոմիտեում (ՀԿ) հաստատել են սենատոր Ռաուֆ Արուշակովի հոր՝ Ռաուլ Արուշակովի ձերբակալումը. նրան կասկածում են «Գազպրոմ»-ից ավելի քան 30 մլրդ ռուբլի գումարի գազի հափշտակումներին մեղսակից լինելու մեջ:
Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում կտան:
«Դիմում եմ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամին, ՀՀ վարչապետին, Մշակույթի նախարարությանը, խնդրելով աջակցել ավիատոմսերի ձեռքբերման հարցում»,- շեշտեց Ա. Ալավերդյանը։
Իրանի հետ ԱՄՆ-ի պատժամիջոցների շրջանցմամբ Եվրոպայի երկրների առեւտրական հարաբերությունների պահպանման համար ֆինանսական գործարքավարությունների մեխանիզմը կստեղծվի արդեն մինչեւ հունվարի 31-ը կամ փետրվարի 1-ը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ հրաժարական է տալու: Պատճառը մարտի 30-ին Թուրքիայում սպասվող ՏԻՄ ընտրությունների շրջանակներում Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության կողմից Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում Յըլդըրըմի թեկնածության առաջադրումն է:
Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը դատապարտում է Լոս Անջելեսում հայկական երկու ամենօրյա (Ֆերրահյան և ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան) դպրոցների նկատմամբ իրականացված գործողությունները:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությանը, նկատեց, թե այնպես է ստացվում, որ այն մարդը, որ եկավ ու Հայաստանի տնտեսությունը փլատակներից հանեց՝ ձերբակալված է, իսկ այն մարդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը երկիրն այդ վիճակին էր հասցրել, նրա նկատմամբ ոչինչ տեղի չի ունեցել։
Գրիպի համաճարակն ընդգրկել է Ռումինիան, հիվանդությունը շարունակելու է տարածվել: Այդ մասին երկրի առողջապահության նախարար Սորինա Պինտյան հայտնել է հունվարի 30-ին կայացած մամուլի ասուլիսում։
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին (նստավայրը՝ ք.Մոսկվա):
«Կարմիրները» հետևում են «Լեյպցիգի» հարձակվողին:
Հետաքննությունը ձերբակալված սենատոր Ռաուֆ Արաշուկովին եւ նրա հորը կասկածում է հանցավոր խմբի հետ գործակցության մեջ, որն ավելի քան 10 միլիարդ ռուբլի է հափշտակել:
Վերջին շրջանում ԶԼՄ-երով, սոցիալական ցանցերով, պաստառների միջոցով ագրեսիվ կերպով գովազդվում են «Վարկեր», որոնք, համաձայն Կենտրոնական բանկի ուսումնասիրությունների, որպես կանոն՝ առաջարկվում են, այսպես կոչված, վարկային խորհրդատուների (միջնորդների) կողմից:
«Նոր իշխանություններին զգուշացնում եմ, եթե մի քիչ էլ անցնի, կարող է հանկարծ պարզվի, որ ժողովուրդը ոտքի է կանգնել իշխանությունների ինքնապարգևատրումների համար, այլ բան առայժմ չկա»։
Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան և Կապան-Քաջարան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Գաբրիել» ձնամրրիկը, որն անցել է Ֆրանսիայով, առանց լույսի է թողել 41 հազար տնային տնտեսություն:
Նախորդ տարի Երևանի 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ համաներմամբ ազատ արձակված 581 անձանցից 30-ը կրկին հանցագործություն են կատարել:
2018 թ. ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է ռեկորդային աճ Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգի օգտատերերի քանակով: 2018 թ-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ/Ինտերնետ բանկինգ համակարգում գրանցված հաճախորդների քանակը աճել է 10 անգամ` հասնելով 120 000-ի, այն ինչ 2018 թ. սկզբին օգտատերերի թիվը ընդամենը 15 700 էր:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2019 թվականի հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների գործողություններն անհատականացնելու եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Այսօր Ստեփանակերտ քաղաքում էլեկտրական հոսանքի պարբերաբար անջատումները բնակչության դժգոհության պատճառ են դարձել:
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ զրույցում ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջև վերջին շրջանում հանդիպումների պարբերականությունը: Այս մասին հունվարի 30-ին Հայ-ռուսական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Կարասինը:
«Կարծում եմ՝ Ալիևը հույսեր է տածում, որ ՀՀ նոր ղեկավարությունը կլսի Լ. Տեր-Պետրոսյանին և կշարունակի վարել նրա քաղաքականությունը։ Որպեսզի այդ քաղաքականությունը տանի, նրան հնարավորություն պետք է տան՝ սահմանին լարվածություն թույլ չտալով։ Սա է իմ վարկածը»,- ասաց Ա. Մանասյանը։
Արցախի Հանրապետությունում 2019թ. հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Հայտնի է դարձել, որ այդ առաջնությանը չի մասնակցելու Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման և Ղարաբաղյան հիմնախնդրի ու հակամարտության կարգավորման հեռանկարները:
Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության տնօրինության գրասենյակը՝ Դեն Քոըթսի գլխավորությամբ հունվարի 29-ին հրապարակել է ԱՄՆ հետախուզության գնահատականը 2019թ. աշխարհում հնարավոր սպառնալիքների առնչությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ապրիլից սկսած 10 նոր մարզադաշտ կկառուցի Վայոց ձորի մարզում: