Բաժիններ՝

«Լիվերպուլը» կարող է մտնել պայքարի մեջ «Լեյպցիգի» հարձակվող Վերների համար

«Կարմիրները» հետևում են «Լեյպցիգի» հարձակվողին:

Ինչպես պնդում է ESPN-ը, «Լիվերպուլը» կարող է մտնել մրցավազքի մեջ «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների համար:

Ըստ աղբյուրի տեղեկության՝ ֆուտբոլիստի նկատմամբ հիմնական հավակնորդները մնում են «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»: Միևնույն ժամանակ՝ գերմանական մամուլը գրում է, որ «Բորուսիան» արդեն կորցրել է հետաքրքրությունը ֆուտբոլիստի նկատմամբ:

Ինչպես հաղորդվում է, Վերների տաղանդի երկրպագուն է անձամբ Յուրգեն Կլոպը: Այս փաստարկը կարող է առանցքային դեր խաղալ հարձակվողի հնարավոր տրանսֆերի մեջ, ով կարող է խաղալ «կարմիրների» հարձակման յուրաքանչյուր դիրքում:

Այնուամենայնիվ, «Լեյպցիգն» ամեն դեպքում հույս ունի, որ ֆուտբոլիստը կհամաձայնի ստորագրել նոր պայմանագիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031