«Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Ամերիկայի ու նրա հետևորդների կողմից». Հասան Ռոուհանի

Իրանը հայտնվել է վերջին 40 տարվա ընթացքում ամենաբարդ տնտեսական իրավիճակում: Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Հասան Ռոուհանին: «Այսօր մեր երկիրը գտնվում է ճնշման եւ տնտեսական պատժամիջոցների ներքո, որոնք ծանրագույնն են վերջին 40 տարվա ընթացքում:

Այսօր մենք ճնշման ենք ենթարկվում Ամերիկայի ու նրա հետեւորդների կողմից: Եվ դրանում չկա բարեխիղճ կառավարության եւ իսլամական համակարգի մեղքը»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերվում է նրա կայքում:

«Եթե մենք միասնական լինենք, կհաղթահարենք դա»,-նշել է Ռոուհանին: «ԱՄՆ-ի վարչակազմը որոշակիորեն անհաջողության մատնվեց իր հակաիրանական քաղաքականության վերջին քայլով… ոչ ոք մեզ վնաս չի պատճառի, քանի դեռ մենք գնում ենք գերագույն առաջնորդի (այաթոլլա Ալի Խամենեիի) հետեւից»,-հավելել է նախագահը:

2018 թվականին մայիսին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրից Միացյալ Նահանգների դուրս գալու մասին եւ վերականգնել կոշտ պատժամիջոցները Իրանի տնտեսության էներգետիկական, ֆինանսական եւ այլ սեկտորների նկատմամբ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս