
Սպասվում են տեղումներ

Հանրապետության տարածքում`
Հունվարի 25-ի ցերեկը, 27-ին առանձին շրջաններում, 28-ին, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում, 29-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով:
Հունվարի 26-ին և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը 27-28-ն աստիճանաբար գիշերը կբարձրանա 6-7, ցերեկը՝ 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունվարի 25-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են թույլ տեղումներ։ Հունվարի 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև։
Հունվարի 26-ին, 29-ի ցերեկը և 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի հունվարի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 8.80C (1987 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -23.10C (1991 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -5.90C