ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է 10-ամյակի լավագույն գործընկերը
Հունվարի 24-ին Ֆինանսական համակարգի հաշտարարը մրցանակներ հանձնեց ՀՀ բանկերին:
Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցության արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույնը երեք անվանակարգերում` «Lավագույն համագործակցող բանկ», «Լավագույն համագործակցող աշխատակից» և «10-ամյակի լավագույն համագործակցող բանկ»: «Լավագույն համագործակցող աշխատակից» անվանակարգում վկայագրի արժանացել է Իրավաբանական վարչության ընդհանուր գործերի իրավական ծառայությունների բաժնի աշխատակից՝ Աննա Բաղդասարյանը:
ՎՏԲ –Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն – տնօրինության նախագահ Իվան Տելեգին. Վերջին 10 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ստացել է ՀՀ-ում Ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկի կոչում, և այսօր Բանկը ստացել է բարձրագույն պարգև, հաստատելով անհերքելի պրոֆեսիոնալիզմ ու բարձրակարգ աշխատունակություն: Բանկի հիմնական խնդիրներից մեկը հուսալի ֆինանսական գործընկեր լինելն է: