«Հորս անունը Վովա է». Փաշինյանը՝ լրագրողին

Հորս անունը Վովա է։ Այսօր Ռուսաստանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է ճիշտ դիմել` Նիկոլ Վովաևի՞չ, թե՞ Նիկոլ Վլադիմիրովիչ։

«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում ավելի ընդունված է Վլադիմիր անունը։ Բայց Հայաստանում Վովա անունը բավական մեծ տարածում ունի, հատկապես, այն սերնդի ներկայացուցիչների շրջանում, որին պատկանում է նաև իմ հայրը»,- ըստ armeniasputnik.am-ի՝ ասել է Փաշինյանը։

Այսպիսով, ՀՀ վարչապետը շեշտել է, որ իրեն դիմելու ճիշտ ձևը Նիկոլ Վովաևիչն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031