Բաժիններ՝

Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց Մակեդոնիայի նոր անվանման մասին Սկոպիեի հետ համաձայնագրին

Հունաստանի խորհրդարանը հավանություն Է տվել նախկին հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետությունը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ Սկոպիեի հետ Աթենքի համաձայնագրին: Այդ մասին վկայում են քվեարկության արդյունքները, որը հունվարի 25-ին երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացել է եռօրյա բանավեճերի ավարտից հետո:

Համաձայնագրին հավանություն տալու օգտին քվեարկել է 300-տեղանոց խորհրդարանի 153 պատգամավոր, 146-ը դեմ է արտահայտվել, մեկը ձեռնպահ է մնացել: Կանոնակարգի համաձայն, համաձայնագրի վավերացման համար բավարար կլիներ դահլիճում ներկա գտնվող պատգամավորների ձայների պարզ մեծամասնությունը:

Նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվանման մասին այսպես կոչված Պրեսպայի համաձայնագիրը 2018 թվականի հունիսի 17-ին Մակեդոնիայի եւ Հունաստանի արտաքին գործերի նախարարների կողմից ստորագրվել է Պրեսպա լճի ափին, որով անցնում է երկու երկրների միջեւ սահմանը:

Այն, մասնավորապես, նախատեսում է Մակեդոնիայի Հանրապետության վերանվանումը Հյուսիսային Մակեդոնայի Հանրապետություն: Երկու երկրների խորհրդարանականների կողմից համաձայնագրի վավերացումը Սկոպիեի համար ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031