
Փարիզը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Իրանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել իրականական բալիստիկ հրթիռների շուրջ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
«Մենք շատ դժվարին երկխոսություն ենք սկսել… Մենք պատրաստ ենք, եթե դա դրական արդյունքի չհանգեցնի, կոշտ պատժամիջոցներ կիրառել, եւ նրանք դա գիտեն»,- ասել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Իրանի կողմից կրող հրթիռով արբանյակի արձակումը, ընդգծելով, որ նման գործողությունները չեն համապատասխանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւին: Բացի այդ, Փարիզը կոչ է արել «Իրանին՝ չիրականացնել բալիստիկ հրթիռների նոր արձակումներ, որոնք կարող են միջուկային զենք կրել», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: