Հեղափոխության օրերին Ավանի ծեծկռտուքի գործով հարցաքննված Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է թաղապետի տեղակալ. factor.am

Հեղափոխության օրերին Ավան վարչական շրջանում ցույցերին մասնակցած քաղաքացիների վրա հարձակված և նրանց մեքենաները ջարդած աղմկահարույց միջադեպին ներկա Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկեր Սամվել Ղումաշյանը վերանշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է factor.am-ը:

Ըստ մամուլի՝ Սամվել Ղումաշյանը ապրիլի 22-ին տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի պարագլուխներից է: Հեղափոխության օրերին տեղի ունեցած միջադեպերին, այդ թվում՝ նաև վերոնշյալ միջադեպին վարչապետ ընտրվելուց հետո կառավարության նիստերից մեկի ընթացքում անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին հանձնարարելով արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031