Բաժիններ՝

«Ռոման և «Լիվերպուլը» կպայքարեն «նոր Պիրլոյի» համար

«Բրեշիայի» նախագահ Մասիմո Չելինոն հայտարարել է, որ իր թիմի կիսապաշպան Սանդրո Տոնալիով հետաքրքրվում են «Ռոման» և «Լիվերպուլը»:

«Այո: «Ռոման» հարցրել է ինձ Տոնալիի մասին: Ես նրա մասին մի քանի անգամ խոսել եմ հռոմեացիների տնօրեն Մաուրո Բալդիսոնիի հետ: Ես հույս ունեմ, որ կպահեմ տղային թիմում, որքան հնարավոր է՝ երկար ժամանակ: Պատրա՞ստ է արդյոք նա: Ես չգիտեմ, նա 18 տարեկան է:

Բայց «Լիվերպուլը» նույնպես կապվել է ինձ հետ որոշ ժամանակ առաջ»,- Չելինոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն՝ հղելով Corriere dello Sport-ին:

Տոնալին, ում կոչում են «նոր Անդրեա Պիրլո», «Բրեշիայի» սան է: Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Սերիա Բ-ի 18 խաղերի, որոնցում դարձել է 1 գոլի և 5 փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանով հետաքրքրվում են նաև «Յուվենթուսը» և «Ինտերը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս