
«Պետական համակարգում աշխատավարձերը պիտի գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին». Տիգրան Ավինյան

Պետական համակարգում աշխատավարձերը պետք է մոտեցնել մասնավոր սեկտորին ու դարձնել մրցունակ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե կառավարությունն ի՞նչ է մտածում պարգևավճարների չափի սահմանափակումների մասին:
«Ես կարծում եմ, որ քաղծառայության համակարգի ընդհանուր վերանայման կարիք կա: Եվ բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք։ Բայց եթե մենք ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք: Ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը պիտի գոնե մոտեցնենք մասնավոր սեկտորին և դարձնենք մրցունակ»,- ասաց Ավինյանը:
Նա սա կարևորեց այն առումով, որ պետական համակարգում աշխատող լավագույն կադրերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր: