
Երևանում հայտնաբերվել է դի. փրկարարները դեպքի վայրում են

Հունվարի 30-ին, ժամը 10:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 62/1 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, քաղաքացին ներսում քնած է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակում հայտնաբերել Մ. Ն.-ի (ծնված 1978 թ.) դին: