Բաժիններ՝

Կադրերում երևացող տղամարդուն ճանաչողներին խնդրում ենք հայտնել քննչական կոմիտե. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Կոմիտասի 1 հասցեում գտնվող խանութ սրահում տեղի ունեցած գողության բոլոր հանգամանքները:

Նախնական տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 10-ին՝ ժամը 17:40-ի սահմաներում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Կոմիտասի 1 հասցեում գործող խանութ սրահում հաճախորդի մանկասայլակին ամրացված պայուսակից հափշտակել է կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է կանխիկ գումար:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով (գողություն), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում:

Նախաքննության ընթացքում զննության է ենթարկվել Երեւան քաղաքի Կոմիտասի 1 հասցեում գործող խանութ սրահի տեսանկարահանող սարքի՝ տվյալ օրվա տեսագրությունը:

Կադրերում տեսանելի է, թե ինչպես է մի տղամարդ մոտենում մանկասայլակին, վերցնում ինչ-որ առարկա ու հեռանում: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում ՝ տեսանյութում պատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին , հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս