VISA համակարգի բոլոր զեղչերը՝ Կոնվերս Բանկի կայքում
Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:
«Կոնվերս Բանկը Հայաստանում միակ բանկն է, որը հնարավորություն է տալիս օնլայն երկու հարթակներում՝ Բանկի կայքում ու ֆեյսբուքյան էջում ամբողջական, ամենաթարմ տեղեկատվությունը ստանալ աշխարհի տարբեր երկրներում Վիզա քարտապանների համար գործարկված զեղչային ակցիաների՝ այդ թվում լոկալ զեղչային առաջարկների մասին»,- ասացին Բանկում:
Կայքում և ֆեյսբուքում տեղեկատվությունը սինխրոնացված է Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից հրապարակվող ինֆորմացիայի հետ, ինչի շնորհիվ Կոնվերս Բանկի հաճախորդներն անմիջապես կարող են տեղեկանալ նոր առաջարկների մասին: Գործում է նաև նախընտրելի չափորոշիչների(տարածաշրջան, քարտի տեսակ, ծառայության տեսակ և այլն) մուտքագրմամբ որոնման գործառույթ:
«Կոնվերս Բանկը պարբերաբար իրականացնում է լոյալության տարբեր ծրագրեր՝ հաճախորդներին առաջարկելով զեղչեր, կատարած անկանխիկ գնումների դիմաց բոնուս-միավորներ, cashback ակցիաներ և այլն: Այս առաջարկը հաճախորդների խրախուսմանն ուղղված հերթական նախաձեռնությունն է, որը կհետաքրքրի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում անկանխիկ գործարքներ իրականացնողներին»,-եզրափակեցին Բանկում:
Մանրամասները՝ այս հղումով: