«Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել. գլոբալ խնդիրները դեռևս մնացել են». Բագրատ Ասատրյան

«Տարեսկզբից ունեցել ենք տնտեսական ակտիվության տեմպերի անկում։ Երևույթը կա, առայժմ դրա մակարդակը, նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ, բարձր է։ Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական և արտաքին գործոններ կան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

Նա նաև նշեց, որ հեղափոխության բացասական ազդեցություններն արդեն չեզոքացել են. «Իսկ այն դրական սպասումները, որ ի հայտ եկան հասարակության մեջ, դեռ չեն ձևավորվել։ Պատճառներից որոշիչն այն անորոշությունն է, որ դեռևս առկա է քաղաքական դաշտում։ Սովորաբար թե՛ Հայաստանում, թե՛ այլ երկրներում այս ժամանակահատվածն աչքի էր ընկնում նրանով, որ ակտիվորեն քննարկվում էին պետբյուջեն, տնտեսական ծրագրերը։ Այսօր կարծես դրա մասին ոչ մեկը չի խոսում։ Ցավոք, տնտեսական խնդիրները մղվել են 2-3-րդ պլան»։

Ըստ Ասատրյանի՝ դրական զարգացումների կարելի է սպասել միայն ներքաղաքական որոշակիության ձևավորման պարագայում. «Մենք մի վիճակի մեջ ենք ընկել, երբ էական են դարձել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական ազդակները»։

Տնտեսագետի խոսքով՝ տնտեսության ակտիվության դանդաղումը կարող է կապված լինել նաև Ռուսաստանի տնտեսական վիճակով և այնտեղ տեղի ունեցող գործընթացներով. «Ռուսաստանից հիմնականում բացասական ազդակներ ենք ստանում»։

Իսկ Հայաստանում հետհեղափոխական շրջանում, նրա գնահատմամբ՝ ոչինչ էլ չի փոխվել. «Իմ կարծիքով՝ Հայաստանում ոչ մի բան տեղի չի ունեցել։ Հեղափոխական պոռթկումն ինչ-որ տեղաշարժերի բերեց, կոռուպցիայի հանդեպ վերաբերմունք փոխվեց։ Մի բան է, որ ասենք՝ ՃՈ-ն փող չի վերցնում, դա բոլորս ենք տեսնում, մի այլ բան է՝ խոսել կոռուպցիայի երևույթն արմատախիլ անելուց։ Բոլորս էլ հասկանում ենք, որ նման բան չկա։ Գլոբալ խնդիրները դեռևս մնացել են»։

Տեսանյութեր

Լրահոս

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ոչնչացրեց» Գազայի հատվածում դեռևս պահվող պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների վրա Իսրայելի հարձակումից հետո, հինգշաբթի ՄԱԿ-ում ելույթ ունենալուց առաջ հայտարարել է Կատարի վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։ «Հարձակման առավոտյան ես հանդիպեցի պատանդներից մեկի ընտանիքի հետ, – չորեքշաբթի երեկոյան CNN-ին տված հարցազրույցում ասել է Շեյխ Մոհամմեդը։ -Պատանդների հարազատներն ապավինում են այս (հրադադարի) միջնորդության վրա։ Նրանք դրա հետ այլևս հույսեր չեն կապում»։ «Կարծում եմ, որ (երեքշաբթի) Նեթանյահուի քայլը պարզապես ոչնչացրեց այդ պատանդների բոլոր հույսերը»,- հավելել է շեյխը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի վաղ «խոր մտահոգություն» էր հայտնել հարվածի առնչությամբ՝ առանց Իսրայելին հիշատակելու, և ընդգծել էր իրավիճակի «սրացումը թուլացնելու» կարևորությունը։ Նա միաժամանակ համերաշխություն էր հայտնել Կատարին և նշել այն «կենսական դերը», որը երկիրը խաղացել է վերջին տարիներին խաղաղության միջնորդական ջանքերում։ Նեթանյահուի Դոհային հասցված հшրվածը ոչնչացրեց պատանդների ազատ արձակման բոլոր հույսերը. Կատարի վարչապետ