Բաժիններ՝

Մակրոնը չպլանավորված հնգօրյա արձակուրդ է վերցրել հոգնածության պատճառով. Franceinfo

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը որոշել է չպլանավորված հնգօրյա արձակուրդ վերցնել՝ աշխատանքի լարված գրաֆիկից հոգնածության պատճառով: Հոկտեմբերի 30-ին այս մասին հայտնել է Franceinfo ռադիոկայանը։

Այս առնչությամբ պետության ղեկավարը կարգադրել է մեկ օր շուտ անցկացնել Նախարարների խորհրդի շաբաթական նիստը, որն ավանդաբար չորեքշաբթի օրերին տեղի է ունենում Ելիսեյան պալատում: «Նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր անցած 17 ամիսներն արտակարգ ինտենսիվ էին, եւ պետության ղեկավարի հոգնածությունը միանգամայն բացատրելի է»,- ասել է ռադիոկայանի աղբյուրը: Նրա խոսքով՝ Մակրոնը խիստ ռեժիմ ունի, եւ հաճախ նա երեք ժամից ավելի չի քնում:

Առաջիկա հանգստյան օրերին Մակրոնը պետք է երկարատեւ ուղեւորության մեկնի Ֆրանսիայի դեպարտամենտներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի հարյուրամյակի նախապատրաստման շրջանակներում, որը նշվելու է նոյեմբերի 11-ին: «Նախագահը պետք է շունչ առնի:

Նա մի քանի օր կանցկացնի ընտանիքի հետ, սակայն պետության ղեկավարի արձակուրդի վայրը չեն հայտնում»,- նշել է ռադիոկայանը՝ ճշտելով, որ դա չի լինի ո՛չ Վերսալի Լատեռն քաղաքամերձ նստավայրը, ո՛չ էլ նախագահական զույգի տունը Նորմանդիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս