Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը փետրվարի 20-ի նիստում ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Գեւորգ Կոստանյանին:
Փետրվարի 20-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ են ստացվել։
«Չալիք Էներջի» թուրքական խոշորագույն էներգետիկական հոլդինգը 50 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայան կկառուցի Շիդա Քարթլիում:
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի ընդդիմադիր գործիչ Միխեիլ Սահակաշվիլին Հոլիվուդում հեծանվով զբոսանք է կատարել Հյուսիսային ծովի ափին։
Վոլգոգրադից Երևան ապրիլի 24-ից ուղիղ չվերթ կբացվի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է երկխոսություն սկսելու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից փետրվարի 19-ին արված առաջարկությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետարանի կողմից շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպման նոր կարգի վերաբերյալ:
Ժամը 19։30-ի սահմաններում Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Գրիգորյանը Ոստիկանության Կենտրոնական բաժին տեղեկացրել է, որ նույն օրը, ժամը 18։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Մաշտոցի պողոտայի 53 հասցեում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտական մասնաշենքի 3-րդ հարկում տեղի ունեցած միջոցառման ժամանակ գողություն են կատարել։
Դամասկոսի Արևելյան Ղութա արվարձանում ահաբեկչական խմբավորումները փետրվարի 20-ին հրթիռակոծել են Թահրիր և Ումաուիին հրապարակներն ու շրջակա թաղամասերը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել` 20 քաղաքացի:
Հայաստանում գրանցված հսկվող դեղերի ցանկը
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է արտասահմանյան երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր:
Հարավկորեական Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ կառավարությունը որոշել է հետքայլ անել և վերամշակել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը գաղտագողի մշակել և պատրաստվում էր ուղարկել ԱԺ քվեարկության։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ հանդիպել էր հայաստանյան հրատարակչությունների ղեկավարների հետ:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ արչական դատարանի նախագահ:
ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Մերձավոր Արեւելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի առաջարկությանը:
Փետրվարի 19-ին ժամը 12:35-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1987թ. ծնված Ա.Ա-ն, վարելով «Միցուբիշի» ավտոմեքենան, Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի դիմացի ճանապարհահատվածում հետընթաց կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 1938թ. ծնված Ս.Զ-ին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:
Փետրվարի 19-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ փետրվարի 18-ին ժամը 21:00-ին ալկոհոլային թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ ընդունված և ստացիոնար բուժում ստացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1949թ. ծնված Ն.Ա-ն:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանը կից փետրվարի 21-ին ստեղծվել է ճգնաժամային շտաբ՝ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների ջրատարածք չինական պարեկային նավերի հերթական մուտքի պատճառով, կղզիներ, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ:
Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների եւ ուսուցիչների հետ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ է հայտնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ, ստացվող հաղորդումների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել։
Պատերազմ, որ խլեց սիրելի հրամանատար Տիգրան Պողոսյանի կյանքը… Այսօր ապրիլյան պատերազմում զոհված սպայի ծննյան օրն է. սպան, ով զոհվեց՝ մարմնով պաշտպանելով իր զինվորին, այսօր կդառնար 26 տարեկան։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի հետ կապված լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները ապօրինի որս կատարելու կասկածանքով փետրվարի 17-ին բերման են ենթարկել Աշոտ Ղևոնդյանին։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետարանը ՀՀ սահմանների պաշտպանության եւ մարտական գործողությունների ժամանակ զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին ամեն տարի տրամադրում է միանվագ օգնություն:
«Ժամանակ» թերթը գրում է. «Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը պատրաստվում է ցուցմունք տալ:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Փետրվարի 7-ին Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել էր մարմնավաճառության խնդրին եւ տեղեկացրել, որ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի հատկանիշներով, այսինքն՝ անձանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն։