
Սերժ Սարգսյանը վարչական դատարանի նախագահ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Աղասի Դարբինյանը նշանակվել է ՀՀ արչական դատարանի նախագահ:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 7-րդ մասը և հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2018 թվականի փետրվարի 9-ի ԱԽ-2-Ո-2 որոշմամբ ներկայացված առաջարկությունը` ո ր ո շ ու մ ե մ.
Աղասի ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի նախագահ»,- ասվում է Սերժ Սարգսյանի հրամանագրում: