Ալավերդցի քրեական հեղինակության գործով քննչականի նախկին պետը ցուցմունք կտա. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վահագն Աբգարյանի՝ Ալավերդցի Վահագի գործով կալանավորված Լոռու մարզի քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը պատրաստվում է ցուցմունք տալ:

«Իմ պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, ցուցմունքներ չի տվել դեռևս, բայց պատրաստվում է տալ: Թաթուլ Շուշանյանի նկատմամբ օպերատիվ գաղտնալսումներ չեն իրականացվել։ Նրա մեղադրանքում «տեղավորված» է ուրիշի նկատմամբ իրականացված գաղտնալսման ենթադրությունը, խոսքը վերաբերում է 5000 դոլար կաշառքին»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Շուշանյանի պաշտպան Կարեն Թումանյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս