Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Արևելյան Գութայում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը փետրվարի 20-ին տագնապ է հայտնել Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում իրադրության սրվելու կապակցությամբ, որտեղ, ստացվող հաղորդումների համաձայն, վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 100 մարդ է սպանվել։

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային՝ հրադադարի հասնել այդ շրջանում, որն անցյալ տարվա մայիսին ստորագրված համաձայնագրին հաապատասխան ներառված է անվտանգության գոտիների ցուցակում:

Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ ասված է, որ Արեւելյան Գութայում բնակվող գրեթե 400 հազար մարդ ենթարկվում է ավիահարվածների ու գնդակոծումների:

«Սիրիայի կառավարական զորքերի կողմից այդ շրջանի պաշարման հետեւանքով մարդիկ հարկադրված են ապրելէքստրեմալ պայմաններում, այդ թվում՝ անբավարար սնվելով: Նաեւ հաղորդումներ կան այն մասին, որ երկուշաբթի օրվանից Արեւելյան Գութայում զոհվել է ավելի քան հարյուր մարդ, ներառյալ առնվազն 13 երեխա: Հինգ հիվանդանոցներ ու բժշկական կլինիկաներ ենթարկվել են ավիահարվածների, ավելի քան 700 մարդ շտապ տարհանում է պահանջում բժշկական նկատառումներով»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս