
Պատժամիջոցները Ռուսաստանի՝ 3 մլրդ դոլարի պարտավորագրեր են ձախողել. ԱՄՆ-ի Պետդեպ

Հակառուսական պատժամիջոցների պատճառով Ռուսաստանը կորցրել է արտասահմանյան երկրների հետ ավելի քան 3 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր: Լրագրողների համար կայացած բրիֆինգում այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը։
«Մենք բավարարված ենք, որ որոշ երկրներ դադարել են գնել ռոուսական ապրանքներ եւ նյութեր: Մենք կարծում ենք, որ մեզ հաջողվել է կասեցնել ավելի քան 3 միլիարդ դոլարի գործարքներ»,- պարզաբանել է նա:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ը մյուս պետություններին նախազգուշացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ռուսաստանի հետ պարտավորագրերի կնքումից: Հակառակ դեպքում, հավելել է Նոյերթը, Վաշինգտոնը պատժամիջոցներ կսահմանի նաեւ այդ երկրների դեմ: