Բաժիններ՝

Ճապոնիայում ճգնաժամային շտաբ է ստեղծվել Սենկակու կղզիների ջրատարածք ՉԺՀ-ի նավերի մտնելու պատճառով

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի դիվանատանը կից փետրվարի 21-ին ստեղծվել է ճգնաժամային շտաբ՝ Սենկակու (Դյաոյույդաո) կղզիների ջրատարածք չինական պարեկային նավերի հերթական մուտքի պատճառով, կղզիներ, որոնք տարածքային վեճի առարկա են Տոկիոյի եւ Պեկինի միջեւ: Այս մասին հայտնել է NHK հանրային հեռուստատեսությունը:

Նշվում է, որ ներկայում ճգնաժամային շտաբն զբաղվում է ստացվող տեղեկատվության հավաքմամբ եւ վերլուծությամբ: Փետրվարի 21-ի առավոտյան Սենկակու կղզիների ջրատարածք են մտել ՉԺՀ-ի երեք պարեկային նավեր, որը Ճապոնիան համարում է իր տարածքային ջրերը: Ճապոնիայի առափնյա պահպանությունը չինական նավերից պահանջում է անհապաղ հեռանալ այդ ջրերից, սակայն ՉԺՀ-ի պարեկային նավերի նկատմամբ ակտիվ գործողություններ չի ձեռնարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս