
Թրամփն աշակերտների և ուսուցիչների հետ կքննարկի դպրոցներում անվտանգության ապահովման հարցը

Ֆլորիդայի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 21-ին հանդիպում կանցկացնի աշակերտների եւ ուսուցիչների հետ: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: Նրա խոսքով՝ կքննարկվեն «դպրոցներում անվտանգության ապահովման ջանքերը»:
Հանդիպմանը ներկա կլինեն նաեւ աշակերտներ այն դպրոցից, որտեղ անցյալ շաբաթ նախկին աշակերտը գնդակահարեց 17 մարդու: Այդ միջադեպից հետո Թրամփը, որն ավելի վաղ հանդես էր գալիս զենք կրելու հետագա որեւիցե սահմանափակման դեմ, հնարավոր է համարել նոր սահմանափակումները:
Մասնավորապես, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ ստորագել է հուշագիր այն հարմարանքների անօրինականության մասին, որոնք ապահովում են հրացանների արագաձգությունը: Նման հարմարանք էր օգտագործել Սթիվեն Փեդոքը, որին կասկածում են հոկտեմբերին Լաս Վեգասում կատարված հրաձգության մեջ. այն ժամանակ զոհվեց 58 մարդ, ավելի քան 850-ը վիրավորվեց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: