Բաժիններ՝

ԱՄՆ-ը մերժել է Մերձավոր Արևելքին նվիրված խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինի առաջարկը

ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել Մերձավոր Արեւելքին նվիրված նոր միջազգային խորհրդաժողով անցկացնելու Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասի առաջարկությանը: Այդ մասին հայտնել է Jerusalem Post իսրայելական թերթը:

ԱՄՆ-ի կողմից մշակվող մերձավորարեւելյան կարգավորման պլանի շուրջ կայացած դռնփակ կոնսուլտացիաների ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները՝ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջերադ Քուշները, միջազգային պայմանագրերում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը եւ ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ի պատասխան դիվանագետների հարցերի, հայտնել են, որ նման խորհրդաժողովի նախապատարստումը առնվազն մեկ տարի կպահանջի: Մինչդեռ կարգավորման ամերիկյան պլանը կարող է իրականացվել կարճ ժամանակում, գրում է հրատարակությունը ՝հղում անելով իրադրությանը ծանոթ աղբյուրների:

Հաղորդագրության մեջ չկան պլանի կոնկրետ մանրամասներ, միայն նշվում է, թե ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «երկու կողմին էլ դուր կգան դրա մի քանի պահեր, իսկ մի քանիսը դուր չեն գա»:

Աբասը, փետրվարի 20-ին ելութ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում առաջարկել է գումարել միջազգային խորհրդաժողով, որի արդյունքներով հատուկ մեխանիզմ կստեղծվի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման համար:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Աբասին մեղադրել է «խաղաղությունից փախչելու» եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս