
Փհենչհանի Օլիմպիական խաղեր կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ

Հարավկորեական Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղեր կայցելեն մեկ միլիոնից ավելի երկրպագուներ ամբողջ աշխարհից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչ Սոն Պեկ Յուն:
Օլիմպիական խաղերի հեռարձակման ծառայության մենեջմենթի տնօրեն Տիմո Լյումեն նախօրյակին հայտնել է, որ Երկիր մոլորակի յուրաքանչյուր երրորդ բնակիչը կդիտի Փհենչհանի խաղերը: «Երկիր մոլորակի բնակչության մոտավորապես 30 տոկոսը, այսինքն՝ յուրաքանչյուր երրորդ բնակիչը, կդիտի Փհենչհանի Օլիմպիական խաղերը»,- ասել է նա:
«Խաղերի արդյունքներով մենք միագումար կունենանք մեկ միլիոնից ավելի երկրպագուներ»,- ասել Է կազմկոմիտեի ներկայացուցիչը:
Փհենչհանի Օլիմպիական խաղերը կավարտվեն փետրվարի 25-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: