Բաժիններ՝

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ «Ալեքս Տեքստիլին»

ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն կտա օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությանը։ Կառավարության վաղվա նիստում նախատեսվում է նման որոշում ընդունել՝ ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու անհրաժեշտությամբ` ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N1118-Ն որոշման համապատասխան:

«Ալեքս Տեքստիլը» ներմուծում է 706.3 մլն դրամ արժողությամբ տարբեր ապրանքներ, որոնք օգտագործվելու են թեթև արդյունաբերության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերությանն անհրաժեշտ տեխնիկական չափանիշերին։

Կառավարությունը գտնում է, որ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս