Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակը Նիկոլ Փաշինյանին՝ դեկտեմբերի 9-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում տպավորիչ հաղթանակի առթիվ։
Նելլի Առուստամյանը որոնվում է որպես անհետ կորած:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հյուրընկալել է ֆրանսահայ ճարտարապետ Ժիրայր Թորգոմյանին և «Կենտրոն» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Էդգար Ավագյանին:
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին ու յուրաքանչյուրին, ովքեր երեկ քվեարկեցին Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին՝դրանով ցույց տալով, որ պատրաստ են բաց աչքերով նայել իրականությանը, մտահոգ են մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներով։ Ձեր վստահության քվեն չի արժեզրկվելու և մեր ուղին շարունակվելու է ։ Մի պարզ պատճառով` ինչ խնդիր բարձրաձայնել ենք` առկա է։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, տեղ-տեղ մերկասառույց է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և շնորհավորել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ:
Նա դրական գնահատեց քաղաքական բաց բանավեճը, այդ թվում՝ ԶԼՄ-ներում, որը նպաստել է աշխույժ քարոզարշավի անցկացմանը՝ չնայած առցանց սադրիչ հռետորաբանության դեպքերը մտահոգության տեղիք են տվել, ամեն դեպքում, «քվեների առքուվաճառք» տեղի չի ունեցել, որը հնարավորություն է տվել քաղաքական ուժերի միջև մեծ մրցակցության կայացմանը.
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները դարձան Հայաստանում վերջին ամիսներին ընթացող ներքաղաքական զարգացումների կարևոր հանգրվան:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ կարևոր էր «Իմ քայլը» դաշինքի կայուն, բայց ոչ բացարձակ մեծամասնություն ունենալը:
Ընտրությունները դիտարկող կազմակերպությունների եվրոպական ցանցի (ENEMO) դիտորդներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին իրենց նախնական դիտարկումներն ու գնահատականները ԱԺ ընտրությունների վերաբերյալ։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը չեղարկել է քվեարկությունը բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում Brexit-ի պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագրի շուրջ, որը պետք է կայանար դեկտեմբերի 11-ին:
Սա արդեն չորրորդ տեղամասն է։ Այստեղ էլ 21 ձայնը դարձրել են 2 ձայն։ Արդեն դառնում է համատարած։ Դեռ սպասում եմ ԿԸՀ-ի և իրավապահների արձագանքին։
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ողջունելով նոր Ազգային ժողովի ընտրությունները:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրությունների նախնական արդյունքները հրապարակելուց հետո «Բարգաված Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ թիվ 4/40 ընտրատեղամասում անհայտացել են իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները։
Դեկտեմբերի 9-ին` ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, ժամը 08:00 մինչև 20:00 գործել է ՀՀ ՊՆ թեժ գիծը: Թեժ գծով ստացվել է 55 զանգ, որոնք հիմնականում վերաբերել են ընտրությունների կազմակերպման, զորամասերից զինծառայողների տեղափոխման, արձակուրդում գտնվող ժամկետային զինծառայողների քվեարկության հարցերին:
ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի զորքերի /ուժերի/ միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի դեկտեմբերի 11-ին Եկատերինբուրգում կայանալիք ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի ղեկավար կազմի օպերատիվ զորահավաքային միջոցառմանը և ռազմագիտական համաժողովին:
Հայտնվել են նաև 6/36 տեղամասից անհետացած ձայների վերաբերյալ փաստեր, դրանք նույնպես տեղադրված են Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան էջում հետևյալ հղումով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Գարո Փայլանը շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:
ԵՄ-ի խորհուրդը դեկտեմբերի 10-ին հաստատել Է նոյեմբերի սկզբին Դոնբասում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ պատժամիջոցների ցուցակում ինը նոր անուն ներառելու վերաբերյալ ավելի վաղ համաձայնեցված որոշումը:
Այս ընտրություններն ժողովրդավարական էին իրենց ձևով, բայց ոչ բովանդակությամբ։ Դրանք անցան այլախոհության նկատմամբ անհանդուրժողականության, թեկնածուների և նրանց աջակիցների, ՏԻՄ ղեկավարների նկատմամբ բիրթ ճնշումների և այլատյացության քարոզի պայմաններում, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն է տարածել ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ, որում ասված է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված չի լինի Հայաստանի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովում:
Վրաստանի միավորված ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Գեորգի Վաշաձեն, լրագրողներին հայտարարել է, որ նրանք դեկտեմբերի 16-ին իրենց գործողությունների մասին կիմանան դեկտեմբերի 16-ին:
Դեկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին` ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական կցորդի` Հայաստանում ռազմադիվանագիտական առաքելության ավարտի և նոր ռազմական կցորդի նշանակման կապակցությամբ:
Դեկտեմբերի 10-ին, ժամը 09:40-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Իծաքար գյուղի «Կատավանք» կոչվող հանդամասին հարակից անտառում մոլորվել է քաղաքացի Ռ. Չ.-ն. անհարաժեշտ է օգնություն:
«Այն որոշումները, որոնք կայացրել ենք թե հեղափոխության ընթացքում, թե մինչ օրս, բոլորը եղել են կոլեգիալ քննարկման արդյունքներ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ «Ես հպարտանում եմ այն թիմով, որով հիմնադրվել է «Լուսավոր Հայաստանը»: Այդ թիմը որևէ սխալ որոշում չի կայացրել»,- ասաց նա: Էդմոն Մարուքյանը հարգանքով է մոտենում քաղաքացիների քվեարկությանը. […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշված է.
«Այն, որ «Իմ քայլը» դաշինքը հավաքելու էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ սպասելի էր։ Հիմնական անսպասելի պահը կարող էր կապված լինել երկրորդ, երրորդ, գուցե չորրորդ տեղերի համար, եթե անցներ, ինչը տեղի չունեցավ»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Արա Պապյանը՝ անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։
«Այսօր ես ընտրությունների արդյունքներից չեմ խոսի։ Կխոսեմ պայքարող տեսակից, մտահոգ քաղաքացիներից, կխոսեմ նոր պայքարի սկզբի մասին, բայց նախ ուզում եմ արձանագրեմ մի բան. Հայաստանի պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին»։
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի դանակահարության դեպքի առթիվ: