Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ այն ժամանակ թեկնածու, այժմ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
«Դժգոհություններ միշտ էլ եղել են, ուղղակի կան մարդիկ, որոնք փորձում են ցեխ շպրտել ոստիկանության վրա՝ ընտրելով ճանապարհային ոստիկանությունը: Բայց Ճանապարհային ոստիկանությունը, անկեղծ եմ ասում, այսօր նույնպես կաշկանդված չէ, քանի որ մենք ոչ ենք ասել կոռուպցիային: Եվ վստահեցնում եմ ձեզ, որ ՀՀ ոստիկանությունում չկա կաշառակերության որևէ դրվագ, որևէ դեպք»:
https://factor.am/109973.html?fbclid=IwAR0zMNubUL5lphOM_4oM9D5WRjxZxEiLvBEkStP-sYypz958gtRdJAflJwY
Այսօր կառավարության հերթական նիստին Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ներկայացրեց օրակարգի 37-րդ հարցով կառավարության 2003 թ․ մարտի 27-ի 347 N որոշման նախագիծը, ըստ որի տարբեր հաստատությունների անձնակազմեր պետք է պարտադիր տարեկան բժշկական զննումներ անցնեն, որպեսզի ապահովվեն թե´ իրենց անվտանգությունը, թե´ այն շահառուների, որոնց հետ նրանք աշխատում են։
Դեկտեմբերի 31-ին, ինչպես արդեն նշել ենք, ավարտվում է Հայաստանին ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը։ Այդ օրը սարերի ետևում չէ, ի վերջո, ամեն ինչ կպարզվի։
Դեկտեմբերի 20-ի և 24-ի ցերեկը, 21-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են թույլ տեղումներ և մառախուղ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, 22-23-ը, 24-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Հայաստանն իր միջազգային հարաբերությունները կառուցում է սուվերեն իրավահավասարության սկզբունքի հիման վրա»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե Իրանում ՀՀ դեսպանը խոսել է Հայաստանի նկատմամբ ամերիկյան ճնշումների մասին։
Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Ռուբեն Հայրապետյանը նշանակվել է իր գիտելիքների շնորհիվ: Նման հավաստիացում այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում արեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ հերքելով, որ Հայրապետյանի նշանակումը պայմանավորված է նրա՝ «Իմ քայլը» դաշինքի անդամ լինելու հանգամանքով:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին աչքալուսանք տվեց՝ Նարեկ Սարգսյանի հայտնաբերման ու ձերբակալության կապակցությամբ:
«Սա ինձ արդեն մանկական հիվանդություն է հիշեցնում՝ փոխանակ ընդունելու խնդիրը, համարժեք պատասխանատվություն վերցնելու դրա համար, լուծումներ առաջարկելու (և նաև իրականացնելու), պարբերաբար փորձ է կատարվում խեղաթյուրել այդ խնդիրների էությունը, պատասխանատվությունը բարդել նախորդների վրա, և խուսափել որևէ գործողությունից»։
Լոնդոնի «Գաթվիկ» օդանավակայանի աշխատանքի ընդհատումները կազդեն բոլոր այն չվերթների վրա, որոնց թռիչքները պլանավորված են դեկտեմբերի 20-ին:
«ԱԳՆ-ն չի մասնակցում ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի նիստերին»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով տեղեկությանը, թե ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում մերժվել է ԱԳՆ առաջարկը՝ դուրս հանել Հայաստանը մոնիտորինգի ենթարկվող երկրների շարքից։
«Դա կրթական քաղաքականության իրականացման շրջանակներում է, մասնավոր հեռուստաընկերության համար դա չի արվում, մենք հիմա տարբեր հեռուստաընկերությունների հետ համագործակցում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին պետության կողմից գումարի հատկացումը:
Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը հերքում է «Սասնա ծռեր» խմբի գործով տուժող Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հայտարարությունը, թե իր որդուն սպանել են ոստիկանները:
Ըստ Վահագն Ա․-ի բանավոր հայտարարության՝ սպանված կենդանին բեզոարյան այծ է, որը նույն օրը, ժամը 14.30-ի սահմաններում, որսացել էր «ՄՌ-155» հրացանով։
«Ասֆալտին փռել-պառկեցնելու» օպերացիան շարունակվում է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հետաքրքրվելով, թե շա՞տ է դուր եկել այդ արտահայտությունը:
Պայմանագրային զինծառայողը ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենանյով վրաերթի է ենթարկել կնոջ. ով մահացել է
Ֆրանսիան կպահպանի իր ռազմական ներկայությունը Սիրիայում, չնայած այդ երկրից զորքերը դուրս բերելու ԱՄՆ-ի որոշմանը, քանի որ Փարիզում գտնում են, որ ահաբեկչության դեմ պայքարը դեռեւս ավարտված չէ:
ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչն է տարօրինակ համարել ՀՀ վարչապետի նորանշանակ խորհրդական Արշակ Կարապետյանի հետ կապված:
Կառավարության կազմը դեռ չի քննարկվել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:
Մեծ Բրիտանիայի աշխատանքի եւ թոշակների գործերի նախարար Էմբեր Ռադը արժանահավատ տարբերակ է համարել Եվրամիությունից երկրի դուրս գալու հարցի շուրջ երկրորդ հանրաքվեի անցկացումը:
«Սպառազինությունների մրցավազքի կանխարգելման հարցը բարձրացնում ենք բոլոր հանդիպումների ընթացքում և բազմակողմ հարթակներում»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ զենքի վաճառքի վերաբերյալ մեկնաբանություններին։
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց, որ քրեական աշխարհի մոտ 90 հեղինակություններ այցելել են Հայաստան և այս իշխանության օրոք ևս նրանք ազատ ելումուտ ունեն հանրապետություն:
Մեր հավաստի աղբյուրները պնդում են, որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը նամակ է հղել ՀՀ կառավարություն՝ նշելով, որ ռուսական գազի գինը սահմանին լինելու է 215 դոլար 1000 խմ դիմաց, և դա քննարկման ենթակա չէ։
Ժամը 09.55-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վաղարշյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 20-ին մասնակցել է 2019 թվականի պետական բյուջեի նախագծի հաստատմանը նվիրված Ազգային ժողովի նիստին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավանդական մեծ մամուլի ասուլիս է անցկացնում տարվա արդյունքների շուրջ:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը մանրամասն հաշվետվություն է ներկայացնել Շվեյցարիա կատարած իր այցի մասին: Այս ասված է Աննա Հակոբյանի Facebook-յան գրառման մեջ:
Մեղադրանք է առաջադրվել 29-ամյա կնոջը:
Գերմանիան Ռուսաստանից պահանջել է վերադարձնել այն մշակութային արժեքները, որոնք իր տարածքից դուրս են տարվել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: