«Մենք հիմա տարբեր հեռուստաընկերությունների հետ համագործակցում ենք». Արայիկ Հարությունյանը՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի մասին

«Դա կրթական քաղաքականության իրականացման շրջանակներում է, մասնավոր հեռուստաընկերության համար դա չի արվում, մենք հիմա տարբեր հեռուստաընկերությունների հետ համագործակցում ենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին պետության կողմից գումարի հատկացումը:

Ըստ նրա՝ դա սիրված խաղերից մեկն է և նպաստում է գիտելիքի տարածմանը:

Ա.Հարությունյանի խոսքով՝ նախորդ ամիսներին նախարարությունը գումարներ է հատկացրել նաև կրթական հաստատությունների վերանորոգմանն ու բացմանը, և պետք չէ պնդել, որ այդ ուղղությամբ գումարներ չեն հատկացվում:

Հիշեցնենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի համար կառավարությունը 17 մլն դրամ է հատկացրել, ինչը լուրջ քննարկումների տեղիք է տվել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31