«Եթե տեսնեք, որ Գագիկ Ծառուկյանն ու Խաչատուր Սուքիասյանը երթևեկում են շարասյունով, զանգահարեք». Օսիպյանը՝ լրագրողին

«Ասֆալտին փռել-պառկեցնելու» օպերացիան շարունակվում է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հետաքրքրվելով, թե շա՞տ է դուր եկել այդ արտահայտությունը:

«Կան մարդիկ, որոնք ճիշտ են հասկացել, որ իրավիճակ է փոխվել և ճիշտ կլինի՝ օրենք չխախտեն, հակառակ դեպքում՝ կփռվեն ասֆալտին»,- ասաց Օսիպյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե նկատել է Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի շարասյուները, Վ. Օսիպյանը պատասխանեց, թե հիմա ինքը համար կփոխանցի և նկատելու դեպքում թույլ է տալիս զանգահարել. «Հաշված րոպեների ընթացքում կկարգավորենք»:

 «Ես ձեզ հեռախոսահամար կփոխանցեմ, հենց տեսնեք նման բան, զանգեք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31