
«Հանգուցյալ Արմեն Կանևսկոյի հարազատները գերեզմանատուն են այցելել, հետո գնացել են նշելու». Վալերի Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց, որ քրեական աշխարհի մոտ 90 հեղինակություններ այցելել են Հայաստան և այս իշխանության օրոք ևս նրանք ազատ ելումուտ ունեն հանրապետություն:
«Այսպես ասած՝ գողերը նախքան գող լինելը իրենք մարդ են և օգտվում են Սահմանադրության բոլոր իրավունքներից և ունեն նույնպես պարտականություններ, սակայն իրականության չի համպատախանում այն լուրերը, որ կան կայքերում: Պաշտոնապես ոստիկանության պետը ձեզ հայտարարում է, որ երբևիցե կրիմինալը այդպես չի եղել վերահսկողության տակ, ոնց այսօր մենք ունենք»,- ասաց Վ.Օսիպյանը:
Ըստ նրա՝ օրեր առաջ հեղինակություններից մեկի՝ հանգուցյալ Արմեն Կանևսկոյի հարազատները գերեզմանատուն են այցելել, հետո գնացել են նշելու.
«Եվ դուք և մեր հասարակությունը, խնդրում եմ, վստահ եղեք, որ այսօր մենք տիրապետում ենք ամեն մի փոքր, ամեն մի չնչին տեղաշարժին»: