«Տեսա՞ք, որ հայտնաբերվեց, աչքներդ լույս». Վալերի Օսիպյանը՝ Նարեկ Սարգսյանի մասին

Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին աչքալուսանք տվեց՝ Նարեկ Սարգսյանի հայտնաբերման ու ձերբակալության կապակցությամբ:

«Տեսա՞ք, որ հայտնաբերվեց, աչքներդ լույս»,- ասաց նա:

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հարուցված քրեական գործին Օսիպյանը հրաժարվեց անդրադառնալ՝ պատճառաբանելով, որ մանրամասներին չի տիրապետում:

Հարցին, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ինչո՞ւ չեն հայտնաբերում, եթե նա ասում է իր գտնվելու վայրը, հարցազրույցներ է տալիս, Վ.Օսիպյանը պատասխանեց.

«Ի՞նչ գիտեք՝ ոստիկանությունն այդ մասով ինչ է անում»:

Ըստ նրա՝ ՌԴ-ն այսօր մոլորակի ամենամեծ վարչական տարածք ունեցողն է, իսկ յուրաքանչյուր դեպքի հայտնաբերման համար ուղղակի ժամանակ է պետք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31