««Լուսավոր Հայաստանը» չարյաց փոքրագույնի համար չի եկել քաղաքականություն». Մանե Թանդիլյան
«Կարճ ժամանակահատվածում մեր թիմը կարողացել է ապացուցել, որ նվիրյալների թիմ է, որ պատրաստ է իր ամբողջ ներուժով ծառայել մեր պետության կայացմանը»,- այսօր Դավթաշենում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը՝ ընդգծելով, որ եկել է գնահատական տալու ժամանակը։
«Դեկտեմբերի 9-ին սպասելու ենք ձեզ ընտրական տեղամասերում։ Մենք արել ենք ամեն բան և ապացուցել, որ մեզ համար մանդատն ու նախարարական աթոռը սոսկ գործիք են՝ ձեզ ծառայելու, պետության պատիվն արժանապատիվ պահելու։ ԼՀԿ-ն չարյաց փոքրագույնի համար չէ եկել քաղաքականություն, մենք համոզված ենք, որ դուք մեր միջոցով ունեք լավագույն ընտրություն»,- հայտարարեց նա։
ԼՀԿ ցուցակի չորրորդ համար Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ ՀՀ-ն նոր ժամանակաշրջան է մտել, և հիմա, նրա խոսքով՝ կառուցելու ժամանակն է. «Կառուցելու համար պետք են պրոֆեսիոնալ մարդիկ։ Մենք այդ թիմն ենք, որ պատրաստ ենք ամեն օր աշխատել և լինել ձոր կողքին»։