Բաժիններ՝

Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է

Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը կրկին աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում է:

Արոնյանը դեկտեմբերի ամսվա համար ՖԻԴԵ-ի նոր դասակարգման աղյուսակում 10-րդն է: Նախորդ ամսվա համեմատ հայ շախմատիստ բարելավել է դիրքը մեր հորիզոնականով:

Առաջատարն անփոփոխ է` աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսեն: Նրան համապատասխանաբար հաջորդում են` Ֆաբիանու Կարուանան, Շախրիար Մամեդյարովը, Դին Լիժենը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Վլադիմիր Կրամնիկը, Վիշի Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը:

Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը 54-րդն է, Հրանտ Մելքումյանը` 73-րդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31