ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը կմասնակցի վարչապետի պաշտոնակատարը. Արարատ Միրզոյանը պարզաբանում է

Դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ոչ թե առաջին փոխվարչապետի պաշտոնակատարն, այլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը՝ հերքելով տեղեկատվությունը, թե ինքը պետք է մասնակցեր դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանը:

«Դա այն ֆորմատը չէ, որ առաջին փոխվարչապետը գնա: Դա նախագահների ֆորմատ է, և Հայաստանը կներկայացնի վարչապետը: Ես չեմ գնալու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, համաձայն որի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպմանը, նրան փոխարինելու է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Փաշինյանի բացակայությունը մամուլը պատճառաբանում է նրա՝ արձակուրդում գտնվելու հանգամանքով և Հայաստանի նախընտրական իրավիճակով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31