
«Փաշինյանը շարունակում է խաբել… Չենք լռելու». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց. «Ալավերդու պղնձաձուլարանի փակումը վառ օրինակ է, թե ինչ է արել և անում Հայաստանի տնտեսության հետ Փաշինյանի իշխանությունը:
Տնտեսությունը գահավիժում է. ոչ միայն նոր աշխատատեղեր չեն բացվում, ոչ միայն խոստացված թռիչքաձեւ զարգացում չկա, այլեւ եղած գործարաններն են փակվում, մարդկանց պարապուրդի են ուղարկում, ներդրումներ չկան:
Մսխվում է նախկինից մնացած տնտեսական կապիտալը : Փաշինյանը շարունակում է խաբել:
Չենք լռելու եւ չենք դառնալու իշխանության գրպանի ընդդիմություն:
Բարձրաձայնելու ենք խնդիրներն ու բացահայտելու ենք միամիտ մարդկսնց մանիպուլացնելու նոր իշխանության քաղաքակսնությունը:
Որքան ուզում են հայհոյեն եւ ատելություն տարածեն, որքան ուզում են հային հայի դեմ հանեն, պառակտեն ու ոտքի կոխան սարքեն ազգային սրբությունները, սթափ մարդիկ եւ քաղաքական ուժեր մեր երկրում դեռեւս կան:
Չենք լռելու»:
https://www.facebook.com/333386077462494/videos/362195027676577/?__xts__[0]=68.ARCKWHeIiEr9deOj_pM0Jypp8LRZlI4vKsBKwYIj7u1sDTzL10_dmI1p0rxthz2L9L-ysgN48tPPIcnkMROB32EQYlQ5vHLlTxeNq_P1uVbxTyt-ZBQFYJe-uW0MQk1SyHIdCANixEISZoMUMUnoJXrZ7W7dsjXIDtqbFA7Mm5KqX33jAdC7Dw-77rtw_7TomZ34juIpNBmTCeECGawLI411mjVaYkBekHH3IJH36yOlmEh4ZhzwL5nXqsyu4eIzVZxogjj6CrN4rfgNbaRsElFi_m2yBYaRTlj-uv4oY6pP17DwG3nhvBea4R4wd1cWaxRMCSc6gvImBY8J0Ij3fFVtgsInfSRUOvI&__tn__=-R