![](/banners/BeFunky-design.jpg)
«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու նախադրյալներ չկան». Դավիթ Տոնոյան
![](https://168.am/wp-content/uploads/2018/10/davit-tonoyan-1.jpg)
Երևանում ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները, նշանակել նոր ներկայացուցիչ:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ում առաջացած խնդիրները կարո՞ղ են պատճառ լինել, որ Հայաստանը դուրս գա կազմակերպությունից, aysor.am-ի փոխանցմամբ՝ նա ասել է. «Ես չեմ լսել նման խնդրի մասին, որը կարող է նախապայման լինել ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու համար: Նման նախապայմաններ չկան ոչ աշխարհաքաղաքական, ոչ ռազմաքաղաքական, ոչ էլ ռազմավարական տեսանկյունից»: