
Պատահար Աճառյան փողոցում. կա տուժած

Դեկտեմբերի 24-ին, ժամը 11:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանից Կոտայքի մարզի Առինջ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աճառյան փողոցի թիվ 56/3 շենք մոտակայքում բախվել են «Nissan March» վարորդը՝ Կ. Ս., ծնված 1990 թ., «Nissan Altima» վարորդը՝ Ա. Բ., ծնված 1936 թ. և «Mercedes E320» վարորդը՝ Տ. Պ., ծնված 1988 թ. մակնիշերի ավտոմեքենաները: «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Կ. Մ.-ն, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»:
Փրկարարները փակել են «Nissan March» և «Mercedes E320» մակնիշերի ավտոմեքենաների գազի բալոնների փականները և հոսանքազրկել «Nissan March» մակնիշի ավտոմեքենան: