«Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել». Ավետիք Չալաբյան
«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամներն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրին նոր կուսակցություն հիմնելու պատճառներն ու իրենց տեսլականը:
Կուսակցության հիմնադիր հանձախմբի անդամ Արա Հակոբյանն ասաց, որ իրենց քաղաքական ուժը քաղաքական ներկապնակում դիրքավորվելու է՝ որպես աջակենտրոն ուժ, գաղափրախոսությամբ՝ ազգային առաջադիմական:
«Գիտակցելով պահի կարևորությունն ու առկա փոփոխություններում բացված հնարավորությունները, գիտակցելով, որ հնարավորություն ունենք քաղաքական դաշտ ձևավորելու, որովհետև համարում ենք, որ մինչ փոփոխությունները քաղաքական դաշտը եղել է խիստ սահմանափակ, այսօր հռչակում ենք «Ագային օրակարգ» կուսակցությունը»,-ասաց նա:
Ավետիք Չալաբյանն ասաց, որ նախկինում քաղաքական դաշտը սև-սպիտակ էր, հիմա հույս ունենք, որ Հայաստանում քաղաքական կյանքն ազատականալու է, լինելու է քաղաքական պայքար մրցակիցների միջև. «Մենք սա անում ենք, ոչ թե մեկ ընտրական ցիկլի հետ կապված, այլ անում ենք՝ որպես կյանքի գործ, ստեղծում ենք մի քաղաքական ուժ, որը սերունդ առ սերունդ շարունակվելու է: Մենք չգիտենք՝ հաջորդ ընտրություններին ինչքան ժամանակ է մնացել, երբ կլինի՝ կմասնակցենք»:
Արա Հակոբյանը հավելեց, որ կարևորում են նոր ԸՕ-ի և Կուսակցությունների մասին նոր օրենքի գոյությունը. «Հույս ունենք, որ մոտակա ժամանակներս նորաստեղծ ԱԺ-ն այդ օրենքները կընդունի»:
Դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասով Հակոբյանն ասաց, որ ժողովուրդն արել է իր ընտրությունը. «Մենք դա ընդունում ենք, մինչև մյուս ընտրությունները մենք սկսելու ենք մեր գործունեությունը աջակենտրոն հատվածում, արտախորհրդարանական համագործակցության եզրեր ենք փնտրելու»: