Հրապարակվել է կառավարության կառուցվածքի փոփոխության աղմկոտ նախագիծը. հայտնի է նոր նախարարությունների ցանկը. armtimes.com

Հրապարակել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների փոխարեն ունենալ 12-ը:

Նախագծի համաձայն՝ նոր կառավարությունը կազմված է լինելու վարչապետից, երկու փոխվարչապետից եւ նախարարներից: Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Նախագծով նախատեսվում է ունենալ հետեւյալ նախարարությունները՝

  1. աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
  2. առողջապահության նախարարություն
  3. արդարադատության նախարարություն
  4. արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. արտաքին գործերի նախարարություն
  6. բնապահպանության նախարարություն
  7. կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
  8. պաշտպանության նախարարություն
  9. տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
  10. բարձր տեխնոլոգիաների եւ ռազմարդյունաբերության նախարարություն
  11. տնտեսական զարգացման եւ գյուղատնտեսության նախարարություն
  12. ֆինանսների նախարարություն

Ամբողջությամբ՝ armtimes.com կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31