ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր 4/35 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո խոսեց ՀՀԿ համամասնական ցուցակի պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանիn օրերս ԱԱԾ հրավիրելու մասին։
Հ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մերժել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար վերջին չորս տարում Հայաստանում մշտական բնակվելու մասին տեղեկանք ստանալու մասին 57 քաղաքացու դիմում:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դեկտեմբերի 9-ի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկեց հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության:
«Ինչքան շատ ձայն ստանանք, այնքան ավելի շատ պարտավորված ենք կատարելու»,- այսօր թիվ 29/29 ընտրատեղամասում քվեարկությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը խորհրդարանական ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց 4/35 ընտրատեղամասում։
Գագիկ Ծառուկյանը դժգոհ է նախընտրական բանավեճերից։ Նա նշեց, որ վերջին մեծ բանավեճի ժամանակ ամբողջ աշխարհը սպասում էր, որ կուսակցության ղեկավարները ներկայացնեն իրենց ծրագիրը ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ ամեն կուսակցության ղեկավար, ըստ նրա՝ պետք է ասեր, թե ինչպես է անելու.
Դեկտեմբերի 9-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ, այցելեց Էջմիածին քաղաքի 14/11 ընտրական տեղամաս, ուր մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 9/59 ընտրատեղամասում քվերակությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ ճիշտ ժամանակն է, որ ՀՀ քաղաքացիներն ասեն, թե ինչ տեսակի երկրում են ցանկանում ապրել:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, կուսակցության ցուցակը գլխավորող Արթուր Բաղդասարյանը կատարեց իր ընտրությունը:
ԲՀԿ պատգամավորի թեկնածուն հորդորեց բոլորին գնալ ընտրության. «Այս խորհրդարանը բավականին ծանր խորհրդարան է լինելու, այս խորհրդարանի առջև բավականին լուրջ խնդիրներ են դրված լինելու»։
Ընտրողները անձը հաստատող փաստաթուղթը կորցնելու դեպքում հնարավորություն ունեն դրան փոխարինող տեղեկանք ստանալ հենց այսօր անձնագրային բաժնից:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանն ԱԺ ընտրություններին մասնակցեց 10/49 ընտրատեղամասում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) պարզաբանել է 22/26 տեղամասում առաջացած խնդիրը: Ըստ ԿԸՀ-ի՝ տեխնիկական խնդիր է եղել, տարածքային հանձնաժողովն օպերատիվ լուծում է տվել խնդրին, քվեարկությունը վերականգնվել է, որևէ ընտրող չի զրկվել քվեարկության իրավունքից։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը մասնակցել է ակումբի հերթական հանդիպմանը:
Ինչպես հանրապետության ողջ տարածքում, Շիրակում ևս նախատեսված ժամին՝ առավոտյան 08:00-ից մեկնարկեցին ԱԺ արտահերթ ընտրությունները:
ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը քիչ առաջ 9/47 տեղամասում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեծ ակնկալիք ունի, որ հանրությունն ակտիվ կմասնակցի ընտրություններին։
«Մենք հույս ունենք, որ մեր մտահոգությունները հասել են ընտրողին և հասարակությանը, և հույս ունենք, որ նրանք կվստահեն մեզ։ Հանրությունը հնարավորություն ունեցավ մանրամասն լսելու մեր դիրքորոշումները, կարծիքները»:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Գավառի ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Այս հանգստյան օրերին ֆուտբոլային մի շարք գերտերություններում կկայանա ներքին առաջնության հերթական տուրերի հանդիպումները:
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում խոշոր հաշվով գերազանցեց «Էսպանյոլ»-ին:
Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։
ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը:
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար սահմանված կարգով և ժամկետներում 08:00-ին բացվել են 1998 տեղամասային կենտրոնները: Ընտրություններն այս պահի դրությամբ ընթանում են բնականոն հունով: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով News.am լրատվական գործակալություն այցելությանը՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան «աղմուկ բարձրացրել».
Ալեքսանդր Սարգսյանի որդում՝ Նարեկ Սարգսյանին, դեռ Հայաստան չեն տեղափոխել. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսպիյանը վաղ առավոտյան կատարել է իր ընտրությունը. լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն լավ Հայաստանի:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած անձ, ում մտքով կանցնի տեղամասում կեղծիք անել, ով կփորձի թեկուզ ռեյտինգային մեկ թեկնածուից մեկ քվե գողանա, պիտի իմանա. գտնելու ենք, բռնելու ենք ու դատելու ենք…»:
Գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը շարունակում է ելույթները Հռոմի մրցաշարում: