Բաժիններ՝

«Բարսելոնա»-ն ջախջախել է «Էսպանյոլ»-ին

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն արտագնա խաղում խոշոր հաշվով գերազանցեց «Էսպանյոլ»-ին:

«Կապտանռնագույններին» առաջին 45 րոպեների ընթացքում հաջողվեց 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Նախ 17-րդ րոպեին հաշիվը բացեց «Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, այնուհետ` 26-րդ րոպեին, Ուսման Դեմբելեն կրկնապատկեց այն, իսկ առաջին կեսի վերջին րոպեին Լուիս Սուարեսը խփեց նաև 3-րդ գոլը: Երկրորդ խաղակեսի 65-րդ րոպեին Լիոնել Մեսին դարձավ նաև դուբլի հեղինակ: «Էսպոնյոլ»-«Բարսելոնա» 0:4:

Այս տուրից հետո «Բարսելոնա»-ն միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը և ունի 31 միավոր: Երկրորդ տեղում ընթացող «Սևիլիա»-ն ունի 28 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս