Լոռու մարզի Դեբեդ համայնքում տեղակայված 24/16 տեղամասում նախնական տվյալներով ձայները բաշխվելկ են հետևյալ կերպ.
Թիվ 10/37 ընտրատեղամասում նախնական արդյունքներով պատկերը հետևյալն է.
Թիվ 9/46 ընտրատեղամասում ավարտվեց ձայների հաշվարկը: 1609 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 713-ը:
Թիվ 24/37 ընտրատեղամասում նախնական արդյունքներով 408 ձայն ստացել է «Իմ քայլ» դաշինքը, 111 ձայն ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայայստանը»՝ 20, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը՝ 10, ՔՈ-ն՝ 1, «Մենք»-ը՝ 1, «Սասնա Ծռերը»՝ 4, ԲՀԿ-ն՝ 45, ՔԺԿ-ն 1»
Գյումրիի 32/22 ընտրատեղամասում քիչ առաջ ամփոփվեցին ընտրությունների նախնական արդյունքները, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 137 ձայնով։
«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել Հայաստանում դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությանը:
Թիվ 9/20 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 307, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 45, ՀՀԿ-ն՝ 33:
Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս պահին Դավթաշենի 5-11, 5-12 տեղամասերի գումարային պատկերը հետևյալն է՝
Սյունիքի մարզի Օխտար գյուղի 35/44 տեղամասում մեկ հոգի ընտրել է ՀՀԿ-ին, 4 հոգի՝ ԲՀԿ-ին եւ 38 հոգի՝ «Իմ քայլը» դաշինքին: Մնացածները ձայն չեն ստացել։ Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ամփոփեց այսօր կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների թիվը։ Ըստ նրա՝ ՀՀ-ում գրանցված է 2 մլն 592 հազար 481 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի, ժամը 20։00-ի դրությամբ իր քաղաքացիական պարտքը կատարել է 1 մլն 260 հազար 840-ը կամ 48.63%-ը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիմք ընդունելով ԿԸՀ կողմից ներկայացված նախնական տվյալները մասնակցության մասին՝ կարող ենք արդեն անել առաջին քաղաքական գնահատականները:
ՀՀ Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում ՝ժամը 20:00-ի դրությամբ, ստացվել է 38 հաղորդում՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք առերևույթ պարունակում են քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ։
Ընտրատեղամասերը փակվելուց րոպեներ անց, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց, նշելով, որ գտնվում է Սպիտակ քաղաքում, և այնտեղ լույս չկա։
«Այս պահին Սպիտակ քաղաքի մի քանի ընտրատեղամասերում և Արևաշող գյուղում լույս չկա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հովհաննես Սահակյանը։
ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկության ողջ ընթացքում գրանցվել է ընտրական խախտումների վերաբերյալ 144 հաղորդում:
Ձայների հաշվարկը 23/31 ընտրական տեղամասում, Վանաձոր (ուղիղ). news.am
9/46 ընտրատեղամասում ընթանում է ձայների հաշվարկ։ 1609 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 713-ը։
ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ամենաշատ գումարը ծախսել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, ամենաքիչը՝ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում ասաց ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը:
14/08 ընտրատեղամասում ձայների հաշվարկը սկսվել է:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոանիսյանը Factor․am-ի հետ զրույցում ասել էր, որ Ավանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք էին բաժանում։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե այս պահին Սպիտակ քաղաքում է, և քաղաքի լույսերն անջատված են։
Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքի 14/18 ընտրատեղամասում քվեարկության ավարտին` ժամը 20:00-ի դրությամբ 1114 ընտրողից մասնակցել է 467-ը:
Գեղարքունիքի մարզի 155 ընտրատեղամասերում շարունակվում են ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները, որոնք մեկնարկել են առավոտվա ժամը ութից:
2018թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում կդիտարկեն «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի 600 կարճաժամկետ դիտորդներ, կաշխատի արագ արձագանքման 44 շրջիկ խումբ՝ ընդհանուր 90 շրջիկ դիտորդով:
Հայաստանի բոլոր ընտրատարածքներում ժամը 20:00-ին փակվել են բոլոր ընտրատեղամասերը. ավարտվեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այս պահին դժվարանում է ամփոփ կարծիք հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված.
Չեխիայի ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու ձերբակալությունից:
Մամուլում տեղեկություն կար այն մասին, որ Երևանի 9/16 ընտրատեղամասում ընտրողներին չեն տրամադրվել «Քրիստոնեա-ժողովրդական Վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկները՝ թիվ 6-ը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանից 168.am-ը հետաքրքրվեց՝ երկրորդ նախագահը ընտրություններին մասնակցե՞լ է։ Ի պատասխան՝ նա ասաց, այսօր հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին, բայց տեղյակ չէ՝ նա ընտրություններին մասնակցել է, թե ոչ։
168.am-ի խմբագրություն էին զանգահարել Սպիտակ քաղաքի թիվ 2 դպրոցում տեղակայված ընտրատեղամասի ընտրողները։