Բաժիններ՝

Ուսուցիչներն ու աշակերտները դասաժամերի ընթացքում մասնակցել են Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին

168.am-ը հերթական ահազանգն է ստանում ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ։

Խոսքը այսօր Լոռու մարզում քարոզչական հանրահավաքների ժամանակ կրկին աշակերտների և ուսուցչական կազմերի զանգվածային ներգրավվածության մասին է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ աշակերտների մի խումբ նույնիսկ ծաղիկներ է նվիրել վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։

Հիշեցնենք, որ նման դեպք մինչև պաշտոնական քարոզարշավի մեկնարկը գրանցվել էր նաև Գեղարքունիքի մարզ վարչապետի պաշտոնակատարի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մարտունի քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։ Ճիշտ է, հետո վարչապետն ասաց, որ այդ աշակերտները դասից էին փախել։

168.am-ի աղբյուրները կրթական համակարգիը քարոզչական հանրահավաքներին ներգրավելու փաստը պայմանավորում են դրանց սակավամարդությամբ։ Հատկապես քիչ մարդ է եղել Վանաձորում, թեպետ թե Սպիտակում և թե Ալավերդիում մասնակիցների սպասված քանակը չի ապահովվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930