
Bentley-ն ներկայացրել է Continental GT Convertible նոր կաբրիոլետը

Մեծ Բրիտանիայի Bentley ընկերությունը ներկայացրել է Continental GT Convertible նոր կաբրիոլետը: Այս մասին հայտնել է «Լենտա.ռու»-ն: Continental GT Convertible-ը սարքավորված է 635 ձիաուժ հզորությամբ շարժիչով եւ ութաստիճանի փոխանցատուփով՝ կրկնակի կցորդիչով:
Ավտոմոբիլը կարող է ժամում մինչեւ 100 կիլոմետր թավառք զարգացնել 3,8 վայրկյանում, դրա առավելագույն արագությունը կազմում է ժամում 333 կիլոմետր: Կաբրիոլետը հանդերձել են Tweed փափուկ թափքածածկով, որը հավաքվում է 19 վայրկյանում:
«Մենք Gran Turismo դասի շքեղ ավտոմոբիլներ ենք ստեղծում 1919 թվականին ընկերության հիմնադրման պահից ի վեր, եւ մակնիշի հարյուրամյա հոբելյանի շեմին մեր մոդելային շարքը կհամալրվի Continental GT Convertible ավտոմոբիլով: Կարելի է համարձակորեն պնդել, որ այսօրվա դրությամբ մենք հաճախորդներին ենք առաջարկում արտադրանքի ամենաուժեղ եւ բարձրտեխնոլոգիական պորտֆոլիոն՝ մեկ շքեղ բրենդի ներքո»,- նշել է Bentley Motors-ի վարչության նախագահ եւ ղեկավար Ադրիան Հոլմարքը: