ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկվա ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը, թե «ՀՀԿ-ի պատգամավորներին ու նախարարներին որ մի հատ թելադրություն տայինք 4-րդ դասարանի, 70 տոկոսը կկտրվեր քննությունից»:
Նոյեմբերի 20-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքնայի վարորդը Երևան-Երասխ մայրուղու Այնթապ գյուղի հատվածում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել է կայանված «ԿամԱԶ-53212» բեռնատարին։
Թուրքիայի հյուսիսարևմտյան Զոնգուլդակ նահանգի Քիլիմլի շրջանի պղնձի հանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բանվոր է մահացել:
ՀՀ ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է 2019թ.-ի պետական բյուջեի նախագիծը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:
«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության հիմնադիր ու նախագահ Բիձինա Իվանիշվիլին հույս է հայտնել, որ ընտրություններում «Միասնական ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի դեպքում երկրում կհայտնվի կառուցողական ընդդիմություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, Ազգային կենտրոնական ու թեմական վարչության անդամների եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Միացյալ Նահանգները դադարեցրել է վճարումները Պակիստանին, քանի որ Իսլամաբադը ոչ մի ջանք չի գործադրում Վաշինգտոնին օգնելու համար:
Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Հայաստանի 25-ամյա քաղաքացի է զոհվել ինքնաթիռի վրաերթի հետեւանքով: Մարդատար ինքնաթիռը տղամարդուն հարվածել է թափառքի ժամանակ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է նախկին կնոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին հայտարարել է Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների սահմանման մասին:
ՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օ,կրուգում բնական հրդեհների զոհերի թիվը հասել է 81-ի:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում հրապարակվել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համապետական և տարածքային ցուցակները:
Լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի եւ կարող է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ:
Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։
Նոյեմբերի 20-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ։
«Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կողմից ավագանու անդամին ծեծի ենթարկելու գործը փակվեց: «Ժողովուրդ» թերթին Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցադեպի բացակայության հիմքով:
«Փաստ» թերթը գրում է. «Դեռ քարոզարշավը չսկսված՝ նույն կուսակցության տարածքային ցուցակների թեկնածուները սկսել են դաժան պայքար մղել միմյանց դեմ: Մասնավորաբար ծանր է վիճակը «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների պարագայում: Օրինակ, թիվ 1 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք և Ավան համայնքները, դաշինքի կողմից առաջադրվել է 13 թեկնածու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ է, որ լուրջ փոփոխություններ են լինելու կառավարության կազմում։ Որոշ նախարարներ, այդ թվում՝ ներկայումս արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, ով ընտրություններին մասնակցում է «Մենք» դաշինքի ցուցակով, հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին։
Թուրքիան ընդգրկվել է այն երկրների շարքում, որտեղ առկա են ամենիից շատ ականապատված տարածքներ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հրապարակային հռետորաբանության մեջ վերջերս առյուծի բաժինը կազմում է ոչ թե քաղաքական մրցակիցներին, այլ հասարակությանն ուղղված խոսքը: Ընդ որում, մեծամասամբ այդ խոսքն ունի առավելապես դաստիարակչական բնույթ:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդիկ արդեն նոր տարածաշրջանային ձևաչափ են քննարկում: Էն, որ Ջուլիանին Հայաստանում տարածաշրջան-ԱՄՆ համագործակցության կոչ էր անում, Բաքուն արագ ձևը գտավ: Էն, որ Բոլտոնն ասում էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը ստրատեգիական նշանակություն ունեն ԱՄՆ-ի համար, իսկ Հայաստանը բարձր առաջնահերթություն, կարծես պրակտիկորեն սկսում է կիրառվել»:
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հայտարարագրել է հողամաս, բնակարան, ինչպես նաեւ ավտոտնակ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարագրից:
Նոյեմբերի 20-ին, ժամը 12:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում բարձրահարկ շենքի վերելակը խափանվել է, երեխան (8 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ նորաստեղծ ու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած «Քաղաքացու որոշում» կուսակցությանը ֆինանսավորում է Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվող «Յելլ էքսթրիմ պարկ»-ի սեփականատեր Տիգրան Չիբուխչյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ռեյտինգային ցուցակում է ընդգրկված նաեւ Արարատի մարզի Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը՝ Դուշմանը, որն աչքի ընկավ ապրիլյան հեղափոխության օրերին:
Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
«Ինչպես հիշում եք, Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը հիմնականում տարավ քաղաքական դաշտը «սեւերի ու սպիտակների» բաժանելու սկզբունքով: Երեկ «Ժողովուրդ» թերթն ԱԺ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս անգամ էլ քարոզարշավի ժամանակ կլինի՞ սեւերի եւ սպիտակների բաժանում: